Կարևոր իրադարձություններ

Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում արձանագրվել է գանձագողության փորձ․ դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում

18 Մայիս, 2020 22:55
Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում արձանագրվել է գանձագողության փորձ․ դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում

Այսօր՝ մայիսի 18-ին, Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձանագրել է գանձագողության փորձ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունից։

Արգելոց-թանգարանի աշխատակիցների արագ արձագանքման և տեղի ոստիկանական բաժանմունքի օպերատիվ գործողությունների շնորհիվ, գանձագողությունը կանխվել է։ Դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն մեր պետության պատմամշակութային արժեքների պահպանման գործում։

Հիշեցնում ենք, որ անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի տարածքում նմանօրինակ գործողությունների իրականացումը»,- ասված է ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին