Կարևոր իրադարձություններ

Ամերիկահայ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

18 Մայիս, 2020 22:38
Ամերիկահայ Նուբար Աֆեյանի ընկերության կորոնավիրուսի դեմ մշակած պատվաստանյութի փորձարկման առաջին արդյունքները դրական են

Ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի Moderna կենսատեխնիկական ընկերության` կորոնավիրուսի պատվաստանյութի դեմ փորձարկումների առաջին փուլն անցել է հաջողությամբ: Այս մասին հայտնում է Financial Times-ը։

Նշվում է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի ամերիկյան առաջին փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք այն բանից հետո, երբ Մոդեռնան հայտնեց իր պատվաստանյութի ներուժի մասին։ Այն փորձարկման մասնակիցների մոտ ձևավորում է իմունային համակարգ, ինչպիսին ունեն  հիվանդությունից ապաքինվածները։

Առաջին փուլին մասնակցել է 45 հոգի, սակայն հակամարմինների վերաբերյալ տվյալները հասանելի էին միայն նրանցից ութի համար: Ընկերությունից հայտնում են, որ կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին