Կարևոր իրադարձություններ

Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին

18 Մայիս, 2020 22:25
Երևանում ավազով բարձված ЗИЛ-ը բախվել է բետոնե պատնեշին, կողաշրջվելով հարվածել Range Rover-ին ու Iveko-ին

Այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի՝ Երևանյան խճուղու 220 հասցեի դիմաց բախվել են Range Rover մակնիշի 77 FG 777 համարանիշի, ЗИЛ 130 մակնիշի 01 TԼ 909 համարանիշի և Iveko մակնիշի 006 NO 61 համարանիշի կցորդիչով ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է և ավազը թափվել է:

Դեպքի վայրում հավաքվածները աղբյուրի թղթակցի հետ զրույցում ասել են, որ վթարի մեղավորը եղել է ЗИЛ-ը, ով մինչև կողաշրջվելը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին, առաջ ընթացել, կողաշրջվել՝ բախվելով մնացած ավտոմեքենաներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին