Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության ՊՊԳ Վանաձորի պահպանության բաժնի ծառայողը թմրամիջոց է օգտագործել. ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

18 Մայիս, 2020 20:52
Ոստիկանության ՊՊԳ Վանաձորի պահպանության բաժնի ծառայողը թմրամիջոց է օգտագործել. ծառայողն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ոստիկանությում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի դասակի հրամանատարի օգնական, ինքը և ջոկի հրամանատարն օգտագործել է թմրամիջոց:  Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից 2019 թվականի նոյեմբերի 22-ին նշանակվել է ծառայողական քննություն, որի շրջանակներում ոստիկանության ծառայողը 2020 թվականի նոյեմբերի 26-ին ենթարկվել է տոքսիկաքիմիական փորձաքննության:

Համաձայն փորձագետի եզրակացության՝ նրա մեզի և մազի փորձանմուշներում հայտնաբերվել են կանաբինոիդների խմբի թմրամիջոցների թմրալկալոիդներ:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2019 թ. դեկտեմբերի 23-ի հրամանով, ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը:

 

 
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին