Կարևոր իրադարձություններ

Ամեն ոք պետք է հասկանա, որ իր պարտականությունների կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը․ Էդգար Ջանոյան

18 Մայիս, 2020 20:27
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Ամեն ոք պետք է հասկանա, որ իր պարտականությունների կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը․ Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացինե՜ր:

Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները:

Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին:

Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար:

Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը:

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը:

Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը:

Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին