Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի. հայտարարություն

18 Մայիս, 2020 20:05
Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի. հայտարարություն

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի: Այս մասին տեղեկանում ենք «Արմենիա» ավիաընկերության տարածած հաղորդագրությունից։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«Հարգելի ուղևորներ,

Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։

Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։

Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշտության դեսպանատուն, կամ հերթագրվել https://www.gosuslugi.ru/ կայքի միջոցով։

Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև այն ՌԴ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։

Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարող եք ձեռք բերել «Արմենիա» ավիաընկերության պաշտոնական կայքից»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին