Կարևոր իրադարձություններ

«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի». Արշակ Կարապետյան

18 Մայիս, 2020 15:16
«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի». Արշակ Կարապետյան

«Ճշտելու հարցեր ունեին, հարցերը տվեցին, նորից պատասխանեցի»: Այս մասին ացաց ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը, ով արդեն երկրորդ անգամ էր մասնակցում ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստին:

Հարցին՝ այսինքն նախորդ պատասխանները սպառիչ չեն եղե՞լ, նա ասաց, որ պետք չէ բացասական գնահատական տալ. «Մարդկանց մոտ լրացուցիչ հարցեր էին առաջացել»:

Թե որքանով այդ լրացուցիչ հարցերը կապ ունեն Սերժ Սարգսյանի պատասխանների հետ, Կարապետյանը չպատասխանեց. «Ես տեղյակ չեմ, թե նա ինչ պատասխաններ է տվել»:

Այսօր հանդիպումը նա որպես շատ լավ, կոռեկտ, աշխատանքային հանդիպում որակեց։

 

Լրահոս

Դիտել ավելին