Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի շենքերից մեկից տղամարդ է նետվել

18 Մայիս, 2020 13:50
Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի շենքերից մեկից տղամարդ է նետվել

Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի շենքերից մեկից տղամարդ է նետվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է նետվել: Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել մոտ 30-40 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դի»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք` ընդամենը օրեր առաջ` մայիսի 5-ին, նույն թաղամասում տղամարդը 9–րդ հարկի պատուհանից նետել էր իր երեխաներին, հետո ինքն էր նետվել։

armeniasputnik.am

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին