Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզները Երևանում բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով

18 Մայիս, 2020 13:00
Մանկապարտեզները Երևանում բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով

Մանկապարտեզները Երևանում բացվելու են մայիսի 20-ից և գործելու են հատուկ կանոնակարգերով: Մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում երեխայի խնամքն իրականացնել տանը, քանի որ չեն կարողանում հեռավար աշխատել:

Առաջնահերթություն են ունենալու նաև այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են, աշխատում է միայն մայրը, կամ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ են: Սրանք կարևոր նախապայմաններն են, որոնցով պետք է առաջնորդվենք: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Վիրաբյանը նշեց, որ նախնական հարցում է արվել Երևանի 161 մանկապարտեզների կողմից թվով 31 հազար ծնողների շրջանում, նրանցից մոտ 11 հազարն այդ կարգավիճակում են ու ցանկություն են հայտնել երեխային տանել մանկապարտեզ:

Փոխքաղաքապետը հավելեց, որ մշակվել են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած մանկապարտեզների բակային տարածքների նշագրումից: Նա բացառեց, որ ծնողներից որևէ մեկը մուտք կգործի մանկապարտեզ:

Երեխաներին ընդունելու են մանկապարտեզների աշխատակիցները, ովքեր նաև ջերմափաչում են անելու: Եթե երեխայի ջերմության մասով խնդիր չի լինում, նա մուտք է գործում մանկապարտեզ: Ընթացքում ևս ջերմաչափում է իրականացվում, եթե խնդիր է լինում, ծնողներին խնդրում են հաջորդ օրը չտանել մանկապարտեզ: Խմբերում լինելու են մոտ 8-10 երեխա. «Մենք կարողանալու ենք պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Մենք հրաժարվելու ենք այն խաղալիքներից, որոնց վրա վարակը կարող է երկար մնալ, հրաժարվելու ենք միջոցառումներից, որոնք ենթադրում են երեխաների հետ սերտ շփում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին