Կարևոր իրադարձություններ

ՀԽ-ն կքննարկի Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առաջարկությանը

18 Մայիս, 2020 12:38
ՀԽ-ն կքննարկի Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առաջարկությանը

Հանրային խորհրդից հայտնում են․

«Ինչպես օրեր առաջ տեղեկացվել եք ՀԽ աշխատակազմի կողմից այսօր՝ մայիսի 18-ին, ժամը 16։00-ին փորձարկվելու է ՀԽ հեռավար հաղորդակցության առաջին առցանց հանդիպումը Webex համակարգի միջոցով, որն առաջարկել է ՀԽ անդամ Արմեն Բալդրյանը։

ՀԽ աշխատակազմը մեր բոլոր գործընկերների էլեկտրոնային փոստին ուղարկել է հանրամատչելի ուղեցույց, թե ինչպես ներբեռնել ծրագիրն ու միանալ դրան։ Այս փորձարկումը կարևոր է առաջիկայում նիստերը հեռավար անցկացնելու համար, քանի որ, ինչպես տեղեկացրել ենք մեկ շաբաթ առաջ՝ առաջիկա օրերին մեր հեռավար նիստին կմասնակցի նաև ՀՀ առողջապահության նախարարը։ Նրա հետ միասին կքննարկենեք նոր կորոնավիրուսային համավարակին ու ՀՀ առողջապահական համակարգին վերաբերող հարցեր։

Այսօրվա քննարկմանը իմ կողմից տեղեկություններ կհայտնվեն վերջին երկու ամիսներին Հանրային խորհրդի կատարած գործունեության, ՀԽ-ում իրականացված քաղաքացիների ընդունելության ու հավաքագրած խնդիրների մասին, ինչպես նաև արդեն ավարտուն տեսքի բերված ՀԽ ինստիտուցիոնալ գործառնության ու զարգացման ռազմավարության մասին, որը ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին։

Նաև՝ ՀՀ կառավարությունից գրություն է ուղարկվել Հանրային խորհրդին, որով խնդրվում է քննարկել ու կարծիք հայտնել Զվարթնոց օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առաջարկությանը, որի հեղինակը նրա թոռնիկն է։ Ուրախ կլինեմ, եթե ՀԽ անդամները առաջարկեն այդ խնդրի վերաբերյալ ՀԽ դիրքորոշումն ու կարծիքն արտահայտելու եղանակներ։

Հեռավար եղանակով նիստին մասնակցելու հետ կապված խնդիրներ առաջանալու դեպքում խնդրում եմ կապվել ՀԽ հանրային կապերի ու հաղորդակցության պատասխանատու Լուսինե Մանուկյանի հետ ու ստանալ անհրաժեշտ տեխնիկական աջակցությունը։

Մինչ առցանց հանդիպում։

Հարգանքներով՝ Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ»։

 

Լրահոս

Դիտել ավելին