Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակված Աննա Մերջանյանն ու իր փոքրիկը արդեն ապաքինվել են և դուրս գրվել

18 Մայիս, 2020 12:02
Կորոնավիրուսով վարակված Աննա Մերջանյանն ու իր փոքրիկը արդեն ապաքինվել են և դուրս գրվել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են.

«Աննա Մերջանյանն է, ով երեխայի հետ երկար ժամանակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժվում էր նոր կորոնավիրուսի դեմ: Աննան և երեխան արդեն ապաքինվել ու օրերս դուրս են գրվել մեր կենտրոնից: Արևային եղանակն ու գարունը Աննայի խոսքով հրաշք են, իսկ բուժկենտրոնի բակը հիվանդասենյակից հետո հսկայական տարածք է թվում:

«Իմ խորին շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ուղղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին` ինձ և երեխայիս առողջական և հոգեբանական վատ վիճակից հանելու համար: Նրանց մարդկային ջերմ մոտեցումը, խնդիրները հասկանալու պատրաստակամությունն օգնում են պայքարել համավարակի դեմ և հավատով լցվել ապագայի հանդեպ: Շնորհակալություն և առողջություն բոլորին»,- տուն գնալուց առաջ ասաց Աննա Մերջանյանը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին