Կարևոր իրադարձություններ

Դպրոցականները դասագրքերը կհանձնեն օգոստոս ամսին

18 Մայիս, 2020 11:20
Դպրոցականները դասագրքերը կհանձնեն օգոստոս ամսին

Հանրակրթական դպրոցներում աշակերտները դասագրքերը դպրոցի գրադարան էին հանձնում, սովորաբար, մայիս ամսվա վերջին, հունիսի   սկզբին՝ ուսումանական տարվա ավարտից անմիջապես հետո։

Արտակարգ դրությամբ պայմանավորված 2019-2020 թթ ուսումնական տարին ավարտվում է հեռավար ուսուցման տարբերակով։ Դպրոցների գրադարանավարներն այս օրերին անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են հավաքագրելու դասագրքերը, որպեսզի դրանք կարգի բերվեն և առաջիկա սեպտեմբերին հանձնվեն փոխադրվող դասարանների աշակերտներին։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջնորդվելով պարետատան ցուցումներով, դասագրքերը հանձնել հնարավոր կլինի օգոստոս ամսին։

«Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, երբ պետք է գնան դպրոց՝ ատեստաները ստանալու համար, կարող են գրքերը հանձնել այդ ժամանակ։

Հավելենք, որ դպրոցները նոր դասագրքերն էլ ստանում են օգոստոսին։ Դասագրքերը աշակերտներին են հանձնում օգոստոսի երկրորդ կեսին»,-ասված է հրապարակման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին