Կարևոր իրադարձություններ

«Թոխմախի լճի» մոտակայքում ավտոմեքենան շրջվել է

18 Մայիս, 2020 10:15
«Թոխմախի լճի» մոտակայքում ավտոմեքենան շրջվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 22։27-ին ահազանգ է ատացվել, որ Երևանի Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ «Թոխմախի լճի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Զ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին և շրջվել՝ վնասելով էլեկտրական սյունը և արգելապատնեշը՝ մասամբ։

Վարորդը և ուղևոր Ռիտա Ի․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին