Կարևոր իրադարձություններ

Ուսանողը փող չի. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողների դիմում-պահանջը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանին

17 Մայիս, 2020 17:24
Ուսանողը փող չի. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողների դիմում-պահանջը՝  ռեկտոր Արմեն Մուրադյանին

Երանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները դիմում-պահանջ են ներկայացրել համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին: Դիմումը ստորև՝

«Հարգելի հետևորդնե'ր ընթերցեք և տարածեք մեր դիմում-պահանջը։ Այն արտահայտում է շատերիս սպասելիքները։

Հաջորդիվ հրապարակմամբ կունենանք օնլայն-ստորագրահավաք, որին մասնակցելով՝ ավելի լսելի կդարձնենք մեր ձայնը։
ԵՊԲՀ-ի ռեկտոր բ.գ.դ. պրոֆեսոր Ա.Ա.Մուրադյանին
նույն համալսարանի ուսանողների կողմից

Դիմում
Հարգելի´ պարոն Մուրադյան,
«ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ Կառավարության 16.03.2020 N 298 և բարձրագույն կրթությունը հեռավար կարգով՝ առցանց կազմակերպելու պարետատան որոշումների հիման վրա ԵՊԲՀ-ում ուսուցումը կազմակերպվում է առցանց, իսկ նման պայմաններում, բնականաբար, ուսումնական տարում համալսարանի կանոնադրական նպատակների իրականացման նպատակով օգտագործվել են համալսարանի բյուջեով նախատեսվածից ավելի քիչ ֆինանսական միջոցներ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, որպես օրինակ՝ որակյալ բժշկական կրթությունից անբաժանելի են գործնական պարապմունքները, որոնցից, սակայն, ուսանողությունը սույն ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում չի օգտվել:
Ճիշտ է, որ արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակով պայմանավորված ուսանողության սոցիալական բեռը թեթևացնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից գործարկվել է 14-րդ հակաճգնաժամային միջոցառումը, սակայն այդ միջոցառման շահառուների քանակը շատ փոքրաթիվ է, քանի որ վերջինիս հիմքը ուսանողների առաջադիմությունն է և ոչ թե սոցիալական ծանր դրությունը:
Հիշյալ հանգամանքները ներպետական մի շարք բուհերում հաշվի են առնվել, և ուսանողների համար սահմանվել են առանձին վարձավճարի զեղչեր կամ հետաձգվել են վարձերի վճարման վերջնաժամկետները, իսկ մեր համալսարանում նմանատիպ արտոնություններ չեն տրամադրվել:
ԵՊԲՀ-ում կարճ ժամանակահատվածում 3 որոշում փոխվեց, և վարձերի վճարման վերջնաժամկետ սահմանվեց ս.թ. հունիսի 1-ը, բացի այդ՝ ուսանողությունը տեղեկացվել է, որ վարձերը չվճարելու դեպքում կարգելվի նրանց մասնակցությունը հունիսին անցկացվելիք ստուգարքներին:
Հայտնելով վերոգրյալի մասին և հաշվի առնելով բազմաթիվ ուսանողների համար ստեղծված անելանելի և անկանխատեսելի սոցիալական ծանր վիճակը՝ արդարացիորեն խնդրում ենք վերանայել մեր ուսման վարձավճարի չափերը (զեղչելով ուսանողների վարձերը այն չափաքանակով, որը վճարվել է կամ պիտի վճարվի (ամսեկան վճարման հնարավորութունից օգտվողների դեպքում) համալսարանին՝ այն հաշվարկով, թե որքան գումար չի ծախսվել ուսանողների՝ կանոնադրությամբ սահմանված լիարժեք ուսումնական գործընթացը կազմակերպելու համար) և դրանց վճարման վերաբերյալ Ձեր կողմից սահմանված վերջնաժամկետները»:
#ուսանողըփողչի

 

 

Լրահոս

Դիտել ավելին