Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ․ քննարկվել են մի շարք հարցեր

17 Մայիս, 2020 12:00
ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ․ քննարկվել են մի շարք հարցեր

ՀՀ դեսպանության դիվանագետը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդականի հետ․ քննարկվել են մի շարք հարցեր: Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից.

«Համաձայն ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի միջև փոխադարձ պայմանավորվածության՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության դիվանագետ Ռուդիկ Յարալյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական Մոհամադ Ալի Ֆարահնաքիանի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների միջև էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման խնդիրները»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին