Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում զեկուցող է ընտրվել

17 Մայիս, 2020 11:42
Հեղինակ՝ Սոս Ավետիսյան
«Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում զեկուցող է ընտրվել

«Չնայած համավարակի ստեղծած օբյեկտիվ դժվարություններին՝ խորհրդարանական դիվանագիտության մեր ջանքները շարունակական են։ Ուրախ եմ ձեզ հայտնել, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել եմ «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով զեկուցող։ Սա նշանակում է, որ հնարավորություն կունենամ ԵԽ անդամ պետություններում տվյալ խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնել և զեկույց ներկայացնել համապատասխան հանձնաժողովին և ԵԽԽՎ-ը լիագումար նիստին։ #PACE #ArmenianParliamentaryDiplomacy»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:


 

Լրահոս

Դիտել ավելին