Կարևոր իրադարձություններ

Քարաթափման կանխման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

17 Մայիս, 2020 10:50
Քարաթափման կանխման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան-Հերացի միակողմանի և Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան-Գլինկա փողոցների հատվածները: Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրությունում:


 

Լրահոս

Դիտել ավելին