Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. տուժածներից մեկը հղի է

17 Մայիս, 2020 00:36
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. տուժածներից մեկը հղի է

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Opel մակնիշի 35 RM 254 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, 2 ուղևորները, որոնցից մեկը հղի է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին