Հայաստանում ԵԽԽՎ դիտորդ Կիմմո Կիլյունեն անդրադարձել է Լազարոտի կոնվեցիայի վավերացմանը, նա մասնավորապես նշել է․ «Շատ ուրախ ենք, որ Ազգային ժողովը վավերացրեց կոնվենցիան: Սա որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի համախոհության ևս մեկ օրինակ է»։
Հիշեցնենք, որ խորհրդարանը Կոնվենցիան վավերացրել է մայիսի 11-ին: Այն վերաբերում է երեխաների պաշտպանությանը։
Կոնվենցիայի օգտին կողմ էր քվերակել 79 պատգամավոր, դեմ՝ 13-ը: