Կարևոր իրադարձություններ

Նոր Զելանդիայի վարչապետին թույլ չեն տվել մտնել սրճարան`կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների պատճառով

16 Մայիս, 2020 21:48
Նոր Զելանդիայի վարչապետին թույլ չեն տվել մտնել սրճարան`կորոնավիրուսով պայմանավորված միջոցառումների պատճառով

 New Zealand Herald հաղորդում է՝ Նոր Զելանդիայի Վելինգտոն նահանգում վարչապետ Ժասինդա Արդերնին, ինչպես նաև նրա փեսացու Քլարկ Հեյֆորդին թույլ չեն տվել սրճարան մտնել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակող միջոցառումների պատճառով։ Սրճարանը մարդաշատ է եղել, և վարչապետն ինքն իրեն մեղադրել է կատարվածի մեջ, քանի որ նախապես սրճարանում ամրագրում չի կատարել։ 

Երբ նա հեռացել է, սրճարանում արդեն է տեղ է ազատվել և աշխատակիցները կանչել են վարչապետին և առաջարկել են վերադառնալ։ 

Սրճարանի ղեկավարությունն ասել է, որ իրենք բոլոր հաճախորդների հետ այդպես են վարվում և որևէ մեկի համար բացառություն անել չէին կարող։ 

 
 

Լրահոս

Դիտել ավելին