ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել․
Ակնհայտ է, որ համավարակի ծավալները ստանում են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճան։
Իսկ դա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն ու հասարակություն պետք է պատրաստ լինենք ամենավատաագույն սցենարներին։ Ակնհայտ է, որ մենք հասել կամ հասնում ենք համավարակի տարածման այնպիսի ահագնացող ծավալների, որ ստանդարտ քայլերը կարող են բավարար չլինել։
Հանրության առողջության պաշտպանությունը պետության առաջնային գործառույթներից ու պարտականություններից մեկն է։ Դրա ապահովման գործին պետք է մասնակից դառնան հանրային կառավարման բոլոր ենթահամակարգերը, այդ թվում՝ նաև օրենսդիր իշխանությունը։
Անթույլատրելի է ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը միայն գործադիրի ու Առողջապահության նախարարությանը թողնելու մոտեցումը։
Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է, որին լուծմանը պետք է մասնակցենք բոլորս՝ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում։