Կարևոր իրադարձություններ

Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է. Արման Բաբաջանյան

16 Մայիս, 2020 21:19
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

Ակնհայտ է, որ համավարակի ծավալները ստանում են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի աստիճան։

Իսկ դա նշանակում է, որ մենք՝ որպես պետություն ու հասարակություն պետք է պատրաստ լինենք ամենավատաագույն սցենարներին։ Ակնհայտ է, որ մենք հասել կամ հասնում ենք համավարակի տարածման այնպիսի ահագնացող ծավալների, որ ստանդարտ քայլերը կարող են բավարար չլինել։

Խնդիրն այլևս միայն գործադիրի՝ ի մասնավորի Առողջապահաության նախարարության ու մնացած տեսչական մարմինների դաշտում չէ, խնդիրն այլևս պետք է վերաբերի ողջ պետական կառավարման համակարգին։

Հանրության առողջության պաշտպանությունը պետության առաջնային գործառույթներից ու պարտականություններից մեկն է։ Դրա ապահովման գործին պետք է մասնակից դառնան հանրային կառավարման բոլոր ենթահամակարգերը, այդ թվում՝ նաև օրենսդիր իշխանությունը։

Անթույլատրելի է ստեղծված իրավիճակում պատասխանատվությունը միայն գործադիրի ու Առողջապահության նախարարությանը թողնելու մոտեցումը։

Սա համազգային ու համապետական նշանակության խնդիր է, որին լուծմանը պետք է մասնակցենք բոլորս՝ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում։

 

Լրահոս

Դիտել ավելին