Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն վարորդներին․ Ժամանակավորապես փակ կլինեն հետեւյալ փողոցները

16 Մայիս, 2020 20:41
Հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Ուշադրություն վարորդներին․ Ժամանակավորապես փակ կլինեն հետեւյալ փողոցները

«Քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նույն օրը, ժամը 11։00–ից մինչև 15 00–ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին