Կարևոր իրադարձություններ

Արենիում սահմանափակումներ կմտցվեն․ Պարետի նոր որոշումը

16 Մայիս, 2020 19:53
Արենիում սահմանափակումներ կմտցվեն․ Պարետի նոր որոշումը

Պարետի նոր որոշման համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվելու Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի
մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի
բնակավայրում կիրառել հետևյալ սահմանափակումները.
ա/ Սահմանել բնակավայրի վարչական սահման մուտք գործելու և վարչական
սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային
միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների,
պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման,
գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով
անձանց տեղաշարժի և Մ2 միջպետական և դեպի Խաչիկ բնակավայր տանող
ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Արենի բնակավայր մուտք գործելու
սահմանափակումից բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մայիսի 17-ը՝ ժամը
08:00-ն, Արենի բնակավայրում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի
բնակվող անձանց մուտքի համար.
գ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական
աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրել միայն
Վայոց ձորի մարզպետարանի ներկայացուցչի կողմից ստորագրված՝ սույն որոշման
հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
դ/ «Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ2 միջպետական և դեպի Խաչիկ
բնակավայր տանող ճանապարհներով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության
վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության կողմից Արենի բնակավայրի ներսում
սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը
Արենի բնակավայրի վարչական սահմաններում.
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային
անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում
տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Արենի բնակավայրի վարչական
տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու
նպատակով.
2. Սահմանել Արենի բնակավայրում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ
կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:
3. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ՀՀ ազգային անվտանգության
ծառայության պետ Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման
Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին՝ ապահովել սույն որոշման
իրականացումը.
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ին, և
գործում է մինչև 2020 թվականի մայիսի 26-ը՝ ժամը 23։59-ը:
Աղյուսակ 1. Արենի բնակավայրում կիրառվող տնտեսական գործունեության
տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներ
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության
տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
(A)
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ
Ամբողջությամբ թույլատրվում է: -
(B)
ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ
- Ամբողջությամբ արգելվում է:
(C)
ՄՇԱԿՈՂ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ
- Ամբողջությամբ արգելվում է:
(D)
ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ,
ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ
ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ
ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Ամբողջությամբ թույլատրվում է: -
(E)
ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ,
ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ
ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ
Ամբողջությամբ թույլատրվում է: -
(F)
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Ամբողջությամբ արգելվում է:
(G)
ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ
ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ
ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ
ՆՈՐՈԳՈՒՄ
46.11
Գյուղատնտեսական հումքի,
կենդանի կենդանիների,
մանածագործական հումքի և
կիսապատրաստվածքների
առևտրով զբաղվող
գործակալների գործունեություն
Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
46.12
Վառելիքի, հանքաքարերի,
մետաղների և արտադրական
նշանակության քիմիական
Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
նյութերի առևտրով զբաղվող
գործակալների գործունեություն
46.17
Սննդամթերքի, խմիչքների
և
ծխախոտի առևտրով զբաղվող
գործակալների գործունեություն
46.2
Գյուղատնտեսական հումքի
և
կենդանի կենդանիների մեծածախ
առևտուր
46.3 Սննդամթերքի, խմիչքների
և
ծխախոտի մեծածախ առևտուր
46.46 Դեղագործական ապրանքների
մեծածախ առևտուր
47.11
Սննդամթերքի, խմիչքների
և
ծխախոտային
արտադրատեսակների
գերակշռությամբ մանրածախ
առևտուր ոչ մասնագիտացված
խանութներում
47.2
Սննդամթերքի, խմիչքների
և
ծխախոտային
արտադրատեսակների
մանրածախ առևտուր
մասնագիտացված խանութներում
47.62
Թերթերի
և գրասենյակային
պիտույքների մանրածախ
առևտուր մասնագիտացված
խանութներում՝ միայն թերթերի
մասով
47.73 Դեղերի մանրածախ առևտուր
դեղատներում
47.74
Բժշկական
և օրթոպեդիկ
արտադրատեսակների
մանրածախ առևտուր
մասնագիտացված խանութներում
47.76
Ծաղիկների, բույսերի, սերմերի,
պարարտանյութերի, տնային
կենդանիների, տնային
կենդանիների համար կերի
մանրածախ առևտուր
մասնագիտացված խանութներում
47.78.9 Այլ ոչ մթերային
արտադրատեսակների
մանրածախ առևտուր
մասնագիտացված
խանութներում, չներառված ուրիշ
խմբավորումներում՝ միայն
գյուղատնտեսական
նշանակության գործիքների և
սարքավորանքի մասով
Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
47.81
Սննդամթերքի, խմիչքների և
ծխախոտային
արտադրատեսակների
մանրածախ առևտուր
կրպակներում և շուկաներում
47.9
Մանրածախ առևտուր
կրպակներից, տաղավարներից
կամ շուկաներից դուրս
(ինտերնետով կամ փոստով)
(H)
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Մեծամասամբ թույլատրվում է: 49.31
Ցամաքային քաղաքային և
մերձքաղաքային մարդատար
տրանսպորտի գործունեություն
(J)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿԱՊ
61 Հեռահաղորդակցություն Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
63 հեռավար եղանակով Տեղեկատվական
ծառայությունների մատուցում
(K)
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ամբողջությամբ թույլատրվում է
անհրաժշտ նվազագույն ծավալով
և անձնակազմի նվազագույն
ներգրավվածությամբ՝
քաղաքացիների ու
իրավաբանական անձանձ
անհետաձգելի կարիքները
բավարարելու նպատակով
-
(L)
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ
ԿԱՊՎԱԾ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
68.32.1 Համատիրությունների
գործունեություն
Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
(M)
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ,
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
71.20.4 Սանիտարահամաճարակային
անվտանգության ապահովում Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով 75
Անասնաբուժական
գործունեություն
(N)
ՎԱՐՉԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ
ՕԺԱՆԴԱԿ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
77.1 Ավտոմեքենաների վարձույթ և
լիզինգ
Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
77.31
Գյուղատնտեսական մեքենաների
և սարքավորանքի վարձույթ և
լիզինգ
82.30.2
Առևտրի իրականացման վայրի
կազմակերպում՝ բացառապես
սննդամթերք վաճառող առևտրի
օբյեկտների, դեղատների և
գյուղատնտեսական մթերքի
Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
շուկաների մասով
(O)
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐՏԱԴԻՐ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
Թույլատրված է: -
(P)
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
-
Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
(Q)
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Ամբողջությամբ թույլատրվում է: -
(R)
ՄՇԱԿՈՒՅԹ
ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆԳԻՍՏ

Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
(S)
ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՅԼ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
94.91.2
Կրոնական ծեսերի
(հոգեհանգստի և այլնի)
կատարման ծառայություններ
Մեծամասամբ արգելվում է:
Հնարավոր է իրականացնել
բացառապես առցանց կամ
հեռավար եղանակով
94.92
Քաղաքական
կազմակերպությունների
գործունեություն՝ հավաքների
ժամանակ պահպանելով 20
հոգուց ավելի անձանց
համաժամանակյա ներկայության
սահմանափակման կանոնը
96.03
Թաղումների կազմակերպում և
դրա հետ կապված
ծառայություններ
(T)
ՏՆԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՈՐՊԵՍ ԳՈՐԾԱՏՈՒ
ՏՆԱՅԻՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՉՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՍԵՓԱԿԱՆ ՍՊԱՌՄԱՆ
Թույլատրվում է: -
Անվանում Կոդ Թույլատրված Կոդ Արգելված
ՀԱՄԱՐ
(U)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Ամբողջությամբ թույլատրվում է - Recoverable Signature
X
VERIFIED OCSP 16/05/20 18:35:59 GMT+4
Signed by: AVINYAN TIGRAN 3802890590 Տ. ԱՎԻՆՅԱՆ

Հավելված
Պարետի՝ 2020 թվականի մայիսի 16-ի N 77 որոշման
Ձևանմուշ
Պարետի՝ 2020 թվականի մայիսի 16-ի N 77 որոշման
Վայոց ձորի մարզպետարանի կողմից տրամադրված տեղեկանք
Տրված՝ _________________, 2020 թ.
Անձի անուն, ազգանուն ________________________________________________________
Անձը հաստատող փաստաթղթի համար__________________________________________
Այգեգործական կամ գյուղատնտեսական նշանակության հողակտորի հասցեն
______________________________________________________________________________
______________________________________________________________________________
Այցելությունների օրեր և ժամեր _________________________________________________
Տեղեկանքի գործողության ժամկետը (օր) ________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի անուն, ազգանուն ______________________________
______________________________________________________________________________
Մարզպետարանի ներկայացուցչի ստորագրություն՝ _______________________________»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին