Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479,5
    486,5

  • EUR

    523
    543

  • RUB

    6,52
    7,12

Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի հետ քննարկվել է Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

16 Մայիս, 2020 18:46
Տիգրան Ավինյանի հետ քննարկվել է  Երևանում ավտոբուսների համար միջազգային չափանիշներով հավաքատեղի կառուցելու հարցը

Քննարկվել է Երևանում նոր ավտոբուսների համար միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղի (դեպո) կառուցելու հարցը:

Հարցը քննարկվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մայիսի 15-ին հեռավար կարգով տեղի ունեցած «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստում:

Անդրադարձ է կատարվել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի նախագծմանը վերաբերող հարցերին: 

Հաշվի առնելով, որ Երևանի տրանսպորտային խնդիրը լուծելու նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ձեռք է բերվել համաձայնություն 100 ավտոբուսների գնման համար և արդեն ձեռքբերման մրցույթ է հայտարարվել, քննարկվել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ավտոբուսների համար նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող հավաքատեղիի (դեպո) կառուցման հարցը:

Նիստի արդյունքում որոշվել է մեկնարկել աշխատանքները քննարկված հարցերի շուրջ, և փոխվարչապետի կողմից այս առումով տրվել են համապատասխան հանձնարարականներ:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին