Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Տավուշի մարզում․ Աչաջուր գյուղում անասնագոմն ամբողջությամբ այրվել է

16 Մայիս, 2020 18:00
Հրդեհ Տավուշի մարզում․ Աչաջուր գյուղում անասնագոմն ամբողջությամբ այրվել է

Երեկ՝ մայիսի 15-ին, ժամը 21։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մաղիկի թաղամասում այրվում է անասնագոմ: Այս մասին հայտնում են լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աչաջուր գյուղի 49-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող անասնագոմում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:33-ին, մարվել՝ 22:44-ին: Անասնագոմն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):

 

 

Լրահոս

Դիտել ավելին