Կարևոր իրադարձություններ

Բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը

16 Մայիս, 2020 17:26
Բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 15-ին, ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Բյուրական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մանուկ Մանուկյանից, ով հայտնել է, որ Օշական գյուղի «Կոնդ» կոչվող հուշարձանի մոտ դեպք է տեղի ունենում և անհրաժեշտ է ոստիկանների ներկայությունը։

Դեպքի վայր են ժամանած ոստիկանները պարզել են, որ Օշական գյուղի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում Օշական գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մելիքյանը կազմակերպել է խաչի տեղադրում, որի համար քանդման աշխատանքներ էին կատարվել՝ վնասելով հուշարձանի ընդհանուր տեսքը։

Ժամեր անց Աշտարակի ոստիկանները նշված հուշարձանի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Գ. Մելիքյանին, Օշական գյղուղի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Հարությունյանին և Դաշտաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Բարսեղյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկված Գ. Մելիքյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին