Կարևոր իրադարձություններ

Պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ Մարտի 1-ի պարկուճները տարել-լցրել են ձուլարան․ Նիկոլ Փաշինյան

16 Մայիս, 2020 15:49
Պատկերացնո՞ւմ եք՝ պարզվի՝ Մարտի 1-ի պարկուճները տարել-լցրել են ձուլարան․ Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Մարտի 1-ի գործի ընթացքին։

«Ըստ մեղադրանքի, եթե գործը քննող քննչական խմբի ղեկավարը տարածքում կրակված պարկուճները փոխել է, հասկանու՞մ եք՝ ինչ է նշանակում դա. նշանակում է իսկական կրակված պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր պարկուճների միջոցով նույնականացնել ու զենքերը գտնել: Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը հետախուզման մեջ է, ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել այդ պարկուճները: Գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն, ազգանունները»,-ասաց Փաշինյանը:

«Եւ քննչական խմբի այդ ղեկավարը հետախուզման մեջ է։ Ինչի՞, թող գա՝ պատմի՝ ինչ է արել էն պարկուճները, գուցե ինքը գիտի սպանության հեղինակների անուն-ազգանունները»,- ընդգծեց Փաշինյանը։

«Երբ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննության գնացող մարդկանց նկատմամբ ճնշումներ էր գործադրում, ինչի՞ համար էր դաարել՝ իրականությունը թաքցնելու համար: 10 տարի թաքցված իրականությունը շատհ եշտ չէ 2 տարում բացահայտել։ Եթե պարզվի, որ իսկական պարկուճները տարել-լցրել են ձուլարան, մի տեղ ձուլել են, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում»,- հավելեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին