Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Պաշտպանիչ ակնոցներ, հանդերձանք, էլեկտրոնային ջերմաչափ․ Չինաստանի Սիան քաղաքը աջակցություն է տրամադրել Գյումրիին

16 Մայիս, 2020 15:23
Պաշտպանիչ ակնոցներ, հանդերձանք, էլեկտրոնային ջերմաչափ․ Չինաստանի Սիան քաղաքը աջակցություն է տրամադրել Գյումրիին

Գյումրու քույր քաղաք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաքը աջակցություն է տրամադրել Գյումրիին։ Այս մասին տաեղեկում ենք Գյումրու քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից։

Տրամադրված օգնության մեջ ներառված է․

Մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ-20.000 հատ

Պաշտպանիչ հանդերձանք -1000 հատ

Պաշտպանիչ ակնոցներ-100 զույգ

էլեկտրոնային ջերմաչափ-50 հատ

«Հարկ է նշել, որ Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար այս տարվա փետրվար ամսին համայնքի ավագանու որոշմամբ գումար հատկացվեց բժշկական պարագաներ՝ դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ (20.000 բախիլ, 14.230 դիմակ, 10.000 ձեռնոց, 1000 խալաթ) ձեռք բերելու և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սիան քաղաք ուղարկելու համար: Փոխադարձ աջակցությունը չուշացավ, ինչի համար շնորհակալության և երախտիքի մեր խոսքն ենք հղում Գյումրու քույր քաղաք Սիանին: Սա ևս մեկ վկայություն է երկու քաղաքների միջև առկա սերտ կապերի ու փոխադարձ համագործակցության»,- ասված է հասղորդագրությունում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին