Կարևոր իրադարձություններ

Այս պայմաններում հանրաքվե անելն անհնար է․ քննարկվում է Սահանադրական դատարանի հարցը՝ մասնակի կամ ամբողջական ԱԺ-ում լուծելու հարցը. Նիկոլ Փաշինյան

16 Մայիս, 2020 15:09
Այս պայմաններում հանրաքվե անելն անհնար է․ քննարկվում է Սահանադրական դատարանի հարցը՝ մասնակի կամ ամբողջական ԱԺ-ում լուծելու հարցը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին և չեղարկված հանրաքվեին՝ նշելով, որ քննարկվում է Սահանադրական դատարանի հարցը որևէ բանաձևով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: 

«Հանրավքեի շրջանում նույնպես մտադրվել էինք քննարկումների արդյունքում դիմել Վենետիկի հանձնաժողավին, բայց հիմա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից ելնելով հայտարարել եմ, որ մեր կանխատեսումն այն է, որ առնվազն մեկ տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մեկ տարի հանրաքվե չենք կարող անել, որովհետև հայտարարել ենք, որ քաղաքական որևէ շահ չի կարող բարձր դասվել մեր կողմից հանրային առողջության շահերին»,- ասաց նա, հավելելով, որ այս պայմաններում հանրաքվե անելն անհնար է, բայց մյուս կողմից չենք կարող սպասել ՍԴ իրավիճակի լուծմանը մինչև կորոնավիրուսի համաճարակն ավարտվի:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի տարածման պատճառով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին