Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում քաղաքացին Mercedes-ով բախվել է BMW X5-ին, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա հետիոտնին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

16 Մայիս, 2020 14:02
Արագածոտնի մարզում քաղաքացին Mercedes-ով բախվել է BMW X5-ին, այնուհետև վրաերթի ենթարկել 29-ամյա հետիոտնին. հետիոտնը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 00;50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Գ-ն իր վարած Mercedes մակնիշի 27 DD 722 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել է Բյուրական գյուղի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Ս-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW X5 մակնիշի 35 FՏ 178 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումից հետո Գոռ Գ-ն վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Բյուրական գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Մ-ին։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարաի հիվանդանոցի բժիշկներր կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին