Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի ներկայացրած բոլոր 100 փաստերը նոր Հայաստանի մասին․ մաս 4-րդ

16 Մայիս, 2020 13:28
Վարչապետի ներկայացրած բոլոր 100 փաստերը նոր Հայաստանի մասին․ մաս 4-րդ

Կառավարությունը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած բոլոր 100 փաստերը նոր Հայաստանի մասին։

Կորոնավիրուսի դեմ միջոցառումներ․

1. Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է թվով 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ը ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ:

 

Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 494 տնտեսվարող սուբյեկտների ձեռք բերած 35.4 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները՝ աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը ամբողջությամբ (վարկը հասանելի է 0 տոկոսով), հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը 6-10 տոկոսով (վարկը հասանելի է 2-6 տոկոսով): Վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

 

2. Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 7.951 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.3 միլիարդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:

 

3. Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-ից 500 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 731 տնտեսվարող սուբյեկտների 8.2 միլիարդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը:

 

Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի

մարում չի նախատեսվում:

 

4. Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100.000 դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2.093 քաղաքացի, բաշխվել է 209 միլիոն դրամ:

 

5. Հակաճգնաժամային 5-րդ միջոցառմամբ 2-ից 50 աշխատակից ունեցող ընկերությունները, որտեղ 3 ամսվա ընթացքում աշխատողների թվի և աշխատավարձի ֆոնդի կրճատում տեղի չի ունեցել, ստացել են իրենց յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ: Ծրագրից օգտվել են 13.934 տնտեսվարողներ, որտեղ աշխատում են 78.412 աշխատակիցներ: Միջոցառման շրջանակներում արդեն իսկ բաշխվելլ է 2.2 միլիարդ դրամ:

 

6. Հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք ստացել են 68 հազարական դրամ աջակցություն:

Ծրագրից օգտվել են 7.925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:

 

7. Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղիշ կանայք ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9.218 կանայք, բաշխվել է՝ 921 միլիոն դրամ:

 

8. Հակաճգնաժամային 8-րդ միջոցառմամբ կառավարության կողմից սահմանված Տուժած ոլորտների վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը ստացել են աջակցություն՝ աշխատողները իրենց գրանցված աշխատավարձի կեսի չափով, անհատ ձեռնարկատերերը եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով: Ծրագրից օգտվել է 120 հազար 828 քաղաքացի, բաշխվել է՝ 8.24 միլիարդ դրամ, մեկ անձի միջին աջակցության չափը կազմել է 68.200 դրամ:

 

9. Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26.500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 166 հազար 122 երեխա, բաշխվել է՝ 4.4 միլիարդ դրամ:

 

10. Հակաճգնաժամային 10-րդ միջոցառմամբ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողներ ստացել են եռամսյակի շրջանառության 10 տոկոսի չափով աջակցություն: Ծրագրից օգտվել է 6.157 տնտեսվարող, բյուջեն՝ 317 միլիոն դրամ, մեկ սուբյեկտի միջին աջակցության չափը կազմել է 51.500 դրամ։

 

11. Հակաճգնաժամային 11, 12, 16-րդ միջոցառումներով կոմունալ ծառայությունների վարձավճերների 30-50 տոկոսի չափով աջակցություն են ստացել այն բնակիչ բաժանորդները, որոնց՝

 

- բնական գազի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել է մինչև 40.000 դրամ

- էլեկտրական էներգիայի սպառման գծով փետրվար ամսվա ծախսը կազմել մինչև

25.000 դրամ

- խմելու ջրի մատակարարման մարտ ամսվա ծախսը կազմել է մինչև 3.000 դրամ:

 

Ծրագրից օգտվել է 486 հազար 434 ընտանիք, բաշխվել է՝ 4.7 միլիարդ դրամ:

 

12. Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84 հազար 810 ընտանիքներ, բաշխվել է՝ 1.2 միլիարդ դրամ:

 

13. Հակաճգնաժամային 14-րդ միջոցառմամբ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող 3 հազար 508 ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բարձր է 90-ից, ստացել են 2020թ. երկրորդ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում՝ ավարտական կուրսի ուսանողները 100

տոկոսի չափով, մյուս կուրսերի ուսանողները՝ 75 տոկոսի չափով: Պակաս ՄՈԳ ունեցող ուսանողները հնարավորություն են ձեռք բերել օգտվել 0-4 տոկոս տոկոսադրույքով վարկերից, որոնց մայր գումարի մարումը կսկսվի ԲՈՒՀ-ը ավարտելու հետո: Ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիարդ դրամ:

 

14. Հակաճգնաժամային 15-րդ միջոցառմամբ կիրականացվի Հայաստանի բարձրադիր գոտիների գետերի ափապաշտպան շերտերի ծառատունկ, որի շրջանակներում կստեղծվի

շուրջ 1000 աշխատատեղ, որտեղ կարելի է վաստակել օրական մինչեւ 10 հազար դրամ: Ծառատունկը կմեկնարկի մայիսի 18-ից։

 

15. Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ 10-ից 30 միլիոն դրամի դրամաշնորհներ կամ համաֆինանսավորում կստանան բարձր տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարողներ։

 

16. Հակաճգնաժամային 18-րդ միջոցառմամբ 2-ից 100 աշխատող ունեցող այն ընկերությունները, որոնք փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին իրենց աշխատատեղերը չեն կրճատել իսկ աշխատավարձի ֆոնդը կրճատել են ոչ ավել քան 5 տոկոսով, կստանան դրամաշնորհ յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով:

 

17. ՀՀ կառավարություն, համայնք, քաղհասարակություն, մասնավոր սեկտոր համագործակցության արդյունքում միայնակ տարեցներին, բազմազավակ անապահով ընտանիքներին և այլ խոցելի խմբերին, ինչպես նաև ցուցումով ինքնամեկուսացվածներին տրամադրվել է ավելի քան 50 հազար սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթ՝ միջինում 13 հազար դրամ արժողությամբ։

 

18. Պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:

 

19. Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստեր և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական

պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ

շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով արդեն իսկ մեկնարկել են շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ

անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։

 

Հայաստանում ստեղծվել է պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին

պահանջարկը եւ իրականացնել արտահանում: Նույնը վերաբերվում է ալկոգելերի արտադրությանը:

 

20. Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկվել է հեռավար կրթության հարթակ, ինչի շնորհիվ հանրակրթության ապահովման գործընթացը չի խաթարվել։ Կառավարությունը պլանավորում է ձեռքբերել շուրջ 25 հազար համակարգիչ՝ հեռավար կրթության լիարժեք ենթակառուցվածք ձեւավորելու համար:

 

21. Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրությամբ

պայմանավորված վարկառուների զգալի մասի համար տրամադրել են վարկային արձակուրդներ։ Մայիսի 5-ի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել 485 հազար

ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է ֆիզիկական անձանց 768 հազար 150 վարկ և իրավաբանական անձանց 16 հազար 875 վարկ:

 

22. Ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները հնարավորություն են ստացել հիփոթեքային վարկերի մարումները հետաձգել 6 ամսով։ «Ազգային Հիփոթեքային

Ընկերություն» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հնարավոր է հետաձգել մինչ 6 ամսով, այսինքն մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ։

 

23. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված

պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 միլիոն 500 հազար դրամով:

 

24. Հայաստանում արտակարգ դրության հայտարարումից ի վեր մայիսի 6-ի դրությամբ շուրջ 23 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան այն պայմաններում, երբ դադարել էին

օդային բազմաթիվ փոխադրումներ, բազմաթիվ ընկերություններ դադարեցրել էին իրենց աշխատանքը:

 

25. Պարենային ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով մինչև հունիսի 30-ը երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կարևոր նշանակության մի շարք ապրանքների նկատմամբ կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ։ Նշված ապրանքների դասին են պատկանում կարտոֆիլը, սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, բրինձը, հնդկաձավարը, մանկական կերերը, ինչպես նաև մի շարք դեղամիջոցներ: 2019թ-ի դեկտեմբերին ԵԱՏՄ մյուս երկրների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի համար 900 ապրանքների գծով եղած արտոնությունները երկարաձգելու շուրջ, որոնք պետք է վերանային 2020թ-ի հունվարի 1-ից։ Տվյալ ապրանքների գծով սպասվող 0․5-0․6 տոկոս թանկացումները չեզոքացվել են։

 

26. Նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և

միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Ճգնաժամային իրավիճակով պայմանավորված մի շարք միջազգային

կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք օժանդակության ծավալները։ Մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամը

նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի

Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։

 

Տնտեսական ցուցանիշներ․

 

27. 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008թ-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12%-ով` 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով` դառնալով

տնտեսության առաջատար ճյուղը:

 

28. 2019 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է

կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` նախորդ տարվա համեմատ աճելով

27.2%-ով։ Ոլորտի աճին էականորեն նպաստել է 2019թ-ի ընթացքում Հայաստան այցելած

զբոսաշրջիկների թվի 14․7% աճը: Նախորդ տարվա ընթացքում ներքին զբոսաշրջությունն

ավելացել է 41%-ով։

 

29. 2019 թվականի ընթացքում Հայաստանում օտարերկրյա բանկային քարտերով կատարվել է

4.9 միլիոն գործարք, ինչը 2017թ-ի նկատմամբ աճել է 102%-ով կամ 2.5 միլիոն

գործարքով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 48%-ով կամ 1.6 միլիոն գործարքով: Օտարերկրյա

քարտերից 2019 թվականին ստացվել է 178 միլիարդ դրամի գործարք, ինչը 2017-ի

նկատմամբ ավել է 44 տոկոսով կամ 54 միլիարդ դրամով, իսկ 2018-ի նկատմամբ 28

տոկոսով կամ 38 միլիարդ դրամով:

30. Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի

արդյունքներով աճել է 10.3%-ով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի

(26.4%), մրգային գինիների (70.8%), խաղողի գինու (25.3%) և բուսական ծագմամբ

արտադրանքի (14.3%) ապրանքախմբերով: Աճել է նաև միջին տեխնոլոգիատար

ապրանքների արտահանումը 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքներինը՝

13.5%-ով:

31. 2019 թվականին բարձր տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունների

շրջանառությունը 2018թ․ համեմատությամբ աճել է 30%: Ըստ ictstat.am վարչական

ռեգիստրի տվյալների՝ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների

ընդհանուր շրջանառությունը 2020թ․ առաջին եռամսյակում 2019թ․ նույն

ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 26%-ով։ 2020թ-ին մայիսի սկզբի դրությամբ

ՏՏ ոլորտի 31 նորաստեղծ ընկերություններ ստացել են հարկային արտոնություն:

Ընդհանուր հարկային արտոնություն ստացած ընկերությունների թիվը 2019-2020թթ.

կազմել է 261՝ ստեղծելով 1000-ից ավելի նոր աշխատատեղեր: Նորաստեղծ

ընկերությունների շուրջ 20%-ը հիմնադրվել են հայրենադարձների կողմից:

32. 2019 թվականին հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմել է 22.3%՝

նախորդ տարվա ցուցանիշի (20.95%) համեմատ բարելավվելով 1.38 տոկոսային կետով,

ինչը, այլ հավասար պայմաններում, համարժեք է 90.7 միլիարդ դրամ լրացուցիչ հարկային

եկամուտների գոյացմանը: 2019թ-ի արդյունքներով 1000 խոշոր հարկ վճարողների կողմից

վճարված հարկերի մեծությունը կազմել է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը 2018-ի համեմատ

ավել է 122 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ 2017թ-ի համեմատ՝ ավել է շուրջ 254 մլրդ

դրամով կամ 31%-ով։

 

33. 2019 թվականին ոչ ռեզիդենտներից ներգրավված բանկային ավանդներն ավելացել են

48%-ով կամ 337 մլրդ դրամով և կազմել են շուրջ 1 տրլն դրամ: Այս միտումը մի կողմից

համահունչ է ցածր տոկոսադրույքներով շուկաներից դեպի բարձր տոկոսադրույքների շուկա

կապիտալի հոսքի համաշխարհային պրակտիկային, իսկ մյուս կողմից վերահաստատում է

Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ ֆինանսական համակարգի նկատմամբ օտարերկրյա

տնտեսվարողների մոտ վստահության ամրապնդումը: Միևնույն ժամանակ ոչ ռեզիդենտներին

տրամադրված վարկերն ավելացել են 3%-ով կամ 7 մլրդ դրամով և կազմել՝ 245 մլրդ դրամ։

34. 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր

մեծությունը 2020թ. հունվար-մարտ ամիսներին կազմել է 246 մլրդ դրամ, ինչը 2019թ-ի

նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 11.3%-ով, իսկ 2018-ի

համեմատությամբ` 37.4%-ով։ Խոշոր հարկ վճարողների ցանկում ներառված

ընկերությունների վճարած հարկերի անհամաչափության աստիճանի որոշակի նվազում է

արձանագրվել: Ցանկի ամենախոշոր և ամենափոքր 10 ընկերությունների վճարած հարկերի

ընդհանուր մեծության հարաբերակցությունը 2020թ. հունվար-մարտին կազմել է 171

անգամ, նախորդ տարվա 179 և 2018թ-ի 181 անգամի փոխարեն:

35. 2020 թվականի առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել

են 8.9 մլրդ դրամով։ 2020 թվականի առաջին եռամսյակի հարկային եկամուտների

ցուցանիշը 2019թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշին գերազանցում են 49.5 մլրդ դրամով

կամ 16.5%-ով, իսկ 2018թ-ի համապատասխան ցուցանիշներին՝ 60.5 մլրդ դրամով կամ

25.3 տոկոսով։

36. 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրվել է 111.7 մլն. հատ ՀԴՄ

կտրոն, որը 21.9 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոններում

արտացոլված ֆիսկալ շրջանառությունները 45.5 մլրդ դրամով կամ 11.8 տոկոսով ավելին է

նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2020 թվականի հունվար-մարտ

ամիսների ընթացքում դուրս են գրվել 5.7 մլն հատ հաշվարկային փաստաթղթեր, որոնք 13.8

տոկոսով ավելին են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

 

37. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը

2019 թվականի ընթացքում նվազել է և դեկտեմբերին կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%։

2018թ-ի դեկտեմբերին նույն ցուցանիշը կազմել էր 1%: 2020 թվականի մարտ ամսին

նախորդ տարվա նույն ամսվա համեմատ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց

տրամադրված վարկերն ավելացել են 20.3%-ով, գյուղատնտեսական ուղղվածության

վարկերը՝ 14.3%-ով:

38. Վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացիայի մակարդակի

նվազման միտումներ են նկատվում։ 2019թ-ին առևտրային բանկերի տրամադրած վարկերի

դոլարիզացման մակարդակը կազմել է 53%՝ նախորդ տարվա 59.5%-ի փոխարեն։

Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019թ-ին կազմել է 59.3%՝ նախորդ տարվա

60%-ի փոխարեն։ 2017թ-ին դոլարիզացման մակարդակն ըստ ավանդների կազմել էր

62.4%։

 

39. «Արդշինբանկը» նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ տեղաբաշխել է 300 միլիոն

դոլար ընդհանուր ծավալով եվրապարտատոմսեր, որը հայաստանյան մասնավոր

կազմակերպության համար աննախադեպ ցուցանիշ է: Այս թողարկումը կապիտալի

միջազգային շուկայում ճանաչվել է Եվրոպայում իր տեսակի մեջ լավագույնը և Financial

Times Group-ի համաշխարհային առաջատար The Banker բիզնես ամսագրի կողմից

արժանացել է «Տարվա գործարք» մրցանակին։

40. 2020թ հունվարի 1-ի դրությամբ գործող հարկ վճարողների թիվը կազմել է շուրջ 138

հազար սուբյեկտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 27 հազարով։ Ընդ որում,

աճի հիմնական մասը պայմանավորված է բիզնես գործունեություն ծավալող սուբյեկտների

ակտիվությամբ, մասնավորապես տարեկան կտրվածքով՝

- շուրջ 15.7 հազարով աճել է ԱՁ թիվը,

- շուրջ 5.3 հազարով աճել է ՍՊԸ թիվը,

- ՓԲԸ և ԲԲԸ թվերն աճել են համապատասխանաբար 126-ով և 24-ով։

41. 2019թ-ի հարկային մարմնի իրականացրած համալիր հարկային ստուգումների քանակը

2018թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.6%-ով: Համալիր ստուգումների

թվի կրճատման պայմաններում արձանագրված լրացուցիչ պարտավորությունների գումարն

 

աճել է 81.2%-ով, միաժամանակ աճել է նաև մեկ ստուգմանը բաժին ընկնող լրացուցիչ

պարտավորության գումարը՝ 92%-ով:

42. Եվրոպական միության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի

աջակցությամբ (16 մլն եվրո) Հայաստանում մեկնարկել է առաջին մասնավոր

բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը (SME equity fund), որը կառավարելու է

«Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է

ընդհանուր 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում

ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը՝

կորպորատիվ կառավարման և թափանցիկության կատարելագործման միջոցով, այդպիսով

խթանելով նաև ՓՄՁ-ների միջազգայնացումը:

43. Եվրամիության տնտեսական եւ ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է Հայաստանը

հանել Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների

«Մոխրագույն ցուցակից»։ Տվյալ փաստը հեղինակության առումով լավ ազդակ է, որովհետեւ

ԵՄ գործընկերները Հայաստանին այլևս դիտարկելու են հարկային առումներով

համագործակցող երկիր։

44. Վերջին 4 տարվա մեջ առաջին անգամ ավելացավ Հայաստանի ֆոնդային բորսայում

ցուցակված բաժնետոմսեր թողարկող ընկերությունների թիվը՝ 10-ից դառնալով 11, որն ի

թիվս այլ պատճառների տեղի ունեցավ հարկային օրենսգրքում ցուցակված ընկերությունների

շահաբաժինների եկամտային հարկից ազատելու արդյունքում։ (Սրա արդյունքում էական

կբարձրա Հայաստանի Doing Business-ի միավորները):

45. Համաշխարհային բանկի հետ համագործակցության արդյունքում վերանորոգվել կամ

վերանորոգման փուլում են գտնվում մարզերում զբոսաշրջային հիմանական ուղղություններ

տանող ճանապարհները և զբոսաշրջավայրերին հարակից ենթակառուցվածքները՝ Տաթևի

վանական համալիր, «Սոճուտ» դենդրոպարկ, «Կումայրի պատմական թաղամասի» 6

փողոցներ, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, Խոր Վիրապ վանք։ Հիմնանորոգվում

է նաեւ Մակարավանք տանող ճանապարհը:

46. Կենդանիների սպանդանոցային մորթի անցնելու գործընթացը շարունակվում է: Այսօրվա

դրությամբ կա գործող 44 սպանդանոց, որից 19-ը՝ ծառայություններ մատուցող: Կառուցման

 

փուլում են ևս 82-ը, որոնց նվազագույնը 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ կսկսի գործել,

մնացածը կգործարկվեն մինչև տարեվերջ: Հանրպետությունն ունի 70-80 սպանդանոցի

պահանջարկ:

47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ,

մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով (6-ից դառնալով

17), իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5%-ով (97-ից` 92

տոկոս)։ Մրցակցության ավելացումը մի կողմից և վառելիքի գների համաշխարհային

միտումները մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի

գների նվազման վրա․ 2018թ-ի մայիսի դրությամբ դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ

2020թ-ի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38%-ով նվազել է նաև

բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։

48. Կարագի շուկայում 2019թ-ի ընթացքում 2018թ-ի համեմատ կենտրոնացվածության

աստիճանը նվազել է՝ առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը

62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման

միջին գինը 2018թ-ին կազմել է 4,383 դրամ, 2019թ-ին՝ 3,906 դրամ, իսկ ներկայումս՝

3,680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16%-ով):

49. Շաքարավազի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում նվազել է

կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և

իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով

67%-ից դառնալով 49%, իսկ իրացման մասով՝ 95%-ից դառնալով 88%։ Տեղի ունեցած

վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում շաքարավազի շուկայում

վերջին երկու տարում տեղի է ունեցել շուրջ 24% գնանկում։ Մասնավորապես, եթե 2018թ-

ի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020թ-ին այն

արժի 255 դրամ։

Սոցիալական ապահովվածության ամրապնդում․

50. Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ 2019 թվականին աշխատանք

փնտրող 85 հազար քաղաքացուց աշխատանքի է տեղավորվել 13.8 հազար հոգի՝ 45%-ով

ավել, քան 2017-ին և 12%-ով ավել, քան 2018-ին: Հատկանշական է, որ 2019-ի

 

ընթացքում զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել է 7,497 աշխատանք փնտրող,

որից 4․6 հազար շահառու տեղավորվել է մշտական աշխատանքի: Զբաղվածության

ծրագրերում ընդգրկված գործազուրկների թիվը 2017-ի (1,759 գործազուրկ) համեմատ

ավել է 4 անգամ, իսկ 2018-ի (2,672 գործազուրկ) համեմատ՝ 2.8 անգամ:

51. Իջեցվել է ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը,

ինչի արդյուքնում կենսաթոշակների բարձրացման պարագայում 11 հազար ընտանիք

պահպանել է նպաստի իրավունքը և հավելյալ շուրջ 1000 ընտանիք ներառվել է համակարգ։

52. Ամբողջությամբ կփոխհատուցվեն պայմանագրային զինծառայողների և սպայական

անձնակազմի ընտանիքների անդամների բարդ և թանկարժեք բուժօգնության, մասնավորապես՝

սրտի, գլխուղեղի և այլ 16 վիրահատությունների ծախսերը։ 2019թ-ին կառավարության

որոշմամբ պետպատվերի շրջանակներում նշված ծառայություններից սկսել էին օգտվել

ժամկետային զինծառայողների ընտանիքի անդամները, այժմ շահառուների շրջանակն

ընդլայնվել է։

53. Քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձերը 2020 թվականի

հունվարի 1-ից ավելացել են 30%-ով։

54. Մայիսի 1-ից միջինում 30%-ով բարձրացվել են երեխաների շուրջօրյա խնամքի

հաստատությունների շուրջ 230 աշխատակցի աշխատավարձերը: Ընդհանուր տիպի

մանկատներում միջին աշխատավարձը դարձել է 130.9 հազար դրամ, իսկ հատուկ տիպի

մանկատներում՝ 174.1 հազար դրամ։ Կառավարությունն այս ուղղությամբ հատկացրել է

36․6 մլն դրամ։

55. Ընդլայնվել է ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ-ի

հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող

շահառուների շրջանակը։ Ըստ փոփոխությունների՝ փոխհատուցում կարող են ստանալ ՀՀ

պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական

գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների

գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի

դրությամբ հաշվառված անձիք, այդ թվում՝ տվյալ համայնքներից այդ ժամանակահատվածում

 

զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ 2020թ-ին փոխհատուցման համար

նախատեսվել է 1․2 մլրդ դրամ։

56. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ 287 վետերանի

300 հազար դրամի չափով միանվագ դրամական պարգևատրում է տրամադրվել։

 

57. 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական

կազմակերպությունների հետ (նախորդ տարվա 3-ի փոխարեն), ամսական շուրջ 460

հաշմանդամություն ունեցող անձի (նախորդ տարվա 190-ի փոխարեն), խնամք և սոցիալ-

վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդլայնվել է նաև

ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:

58. Կառավարության որոշմամբ աջակցություն է ցուցաբերվում Հայաստան հարկադիր

վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը

ապահովելու նպատակով։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է

բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ՝

60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման

(ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա

պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։

Առողջապահություն․

59. Առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը 2017-2019 թվականների

ընթացքում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում

առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4%-ով կամ 1,377-ով, իսկ

առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձն աճել է 29.5%-ով կամ

46 հազար 500 դրամով:

60. Կառավարությունը հաստատել է առողջապահական գործոնով պայմանավորված

ծնելիության բարելավման և ծրագրի կատարումն ապահովող 2020-2023 թվականների

միջոցառումների ծրագիրը, որով օրենսդրորեն ամրագրվել են բնակչության որոշ խմբերի

սկրինինգներում ներգրավման, վերարտադրողական խանգարումների վաղ հայտնաբերման ու

 

բուժման նպատակով կիրառվող պետության կողմից երաշխավորված ծառայությւնների

տրամադրման կարգն ու պայմանները: Ծրագրի արդյունքում յուրաքանչյուր տարի իրենց

վերարտադրողական ներուժը կբարելավեն շուրջ 1,000 դեռահաս, 14,000 ամուսնական

զույգ, ինչպես նաև պերինատալ կորուստներ ու անպտղություն ունեցած շուրջ 2,500-

3,000 կին։

61. Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ

ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը և ուղիղ ներկրմամբ

ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019թ-ին միջինում նվազել են 6%-ով: Բացի այդ,

շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13%-ով ցածր գնով

զուգահեռ ներմուծվող դեղեր։

62. 2020թ-ի հուլիսի 1-ից հնարավոր կլինի դեղն առանց լրացուցիչ փորձաքննության

ուղարկելու պարզապես «Tax Stamp» բջջային հավելվածի միջոցով հեռախոսով

սկանավորել դեղատուփի վրա փակցված QR կոդը և պարզել վաճառվող դեղի

հավաստագրված և անվտանգ լինելը (պարզել դեղը փորձաքննություն անցել է, թե ոչ)։ Այս

գործիքը պետական և հանրային վերահսկողության համադրման գործուն օրինակ է, որը

դեղերի շուկան զերծ կպահի չհավաստագրված դեղերի շրջանառությունից։

 

Կրթություն, մշակույթ, սպորտ․

63. Ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակը սեպտեմբերի 1-ից 35000 դրամով

կբարձրանա: 2020թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ բուհերի ասպիրանտների կրթաթոշակը գրեթե

կրկնակի կավելանա։ Կրթաթոշակի չափը հայագիտական ուղղվածությամբ

մասնագիտությունների համար կկազմի 65 հազար դրամ, բնագիտական և այլ

մասնագիտությունների համար` 60 հազար դրամ, տնտեսագիտական և իրավաբանական

մասնագիտությունների համար` 55 հազար դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65 հազար

դրամ։

64. ԱԺ-ն ընդունել է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու

օրենսդրական կարգավորումը, որով մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և

օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող

 

անձանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Պետության կողմից իրականացվել է սոցիալապես անապահով (շուրջ՝ 2,230 ուսանող),

ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ընտանիքների ուսանողների

(շուրջ՝ 917 ուսանող) ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով:

Փոխհատուցում ստացած ուսանողների թիվը 2019թ-ին կազմել է շուրջ 3,147, ուսման

վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 654 մլն դրամ։ Տարբեր չափերով փոխհատուցվել են

նաև երկու և ավելի երեխա ունեցող, ապրիլյան պատերազմի օրերին ծառայած ուսանողների

վարձավճարները։

65. Կառավարության որոշմամբ Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի չեմպիոնների

համար նախատեսված պատվովճարը կրկնապատկվել է՝ կազմելով 200 հազար դրամ։

Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել է

պատվովճարների վճարում, համապատասխանաբար՝ 140 հազար և 100 հազար դրամ, ինչը

նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական

խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝

նախկին 55 հազար դրամի փոխարեն 100 հազար դրամ: Կառավարության որոշմամբ «Տարվա

10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ

պարգևատրելու է 5-ական մլն դրամով:

66. 2020թ-ի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը նախորդ տարվա

համեմատությամբ ավելացել է ավելի քան 1,5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվելու է

«Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացում» և

«Պայմանագրային (թեմատիկ) հետազոտությունների նոր գիտական թեմաների, այդ թվում`

թիրախային (նպատակային) գիտական թեմաների ֆինանսավորում» ծախսային ծրագրերի

իրականացմանը:

67. Սկսած 2020թ-ի մարտի 1-ից, բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և

համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցելել անվճար:

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ամրապնդում․

68. Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հետազոտական և խորհրդատվական

ընկերության կողմից հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2019» զեկույցում

 

Հայաստանն իր դիրքը բարելավել է միանգամից 17 հորիզոնականով՝ առաջ անցնելով

հարևան բոլոր երկրներից: Նախորդ զեկույցուն զբաղեցրած 103-րդ տեղից Հայաստանը

հայտնվել է 86-րդ տեղում։

69. «Varieties of Democracy» ինստիտուտի հրապարակած ամենամյա

«Ժողովրդավարություն 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է

ժողովրդավարության ոլորտում ամենախոշոր առաջընթաց արձանագրած 4 երկրների շարքում։

Զեկույցում ներկայացված 6 ինդեքսներից 5-ում Հայաստանը նախորդ տարվա համեմատ

գրանցել է զգալի առաջընթաց՝ բարելավելով իր դիրքերը։

70. Հայաստանը «Heritage Foundation»-ի կողմից հրապարակվող «Տնտեսական

ազատության ինդեքս 2020»-ում 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ

հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ»

երկրների խումբ: Անցյալ տարվա համեմատ Հայաստանի դիրքը բարելավվել է 13

հորիզոնականով։

71. Ըստ Բերտելսմանի տրանսֆորմացիայի 2020թ-ի ցուցիչի՝ Հայաստանն առաջընթաց է

արձանագրել սահմանված բոլոր երեք չափորոշիչներով, մասնավորապես՝ 38

հորիզոնականով բարելավել է դիրքերը քաղաքական, 4 հորիզոնականով տնտեսական և 30

հորիզոնականով կառավարման չափորոշիչներում: Հայաստանը քաղաքական

տրանսֆորմացիայի մասով աշխարհում 34-րդն է (7.10 միավոր՝ թերի

ժողովրդավարություն), տնտեսական տրանսֆորմացիայով՝ 43-րդը (6.29 միավոր՝

սահմանափակ) և 55-րդը (5.32 միավոր՝ չափավոր)՝ կառավարման ցուցիչով:

72. «Freedom House»-ի «Ազատությունն աշխարհում 2020» զեկույցի համաձայն՝

Հայաստանը 2 միավորով բարելավել է իր ցուցանիշը և, ստանալով 53 միավոր, շարունակել

է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։ Նույն կառույցի կողմից հրապարակվող

«Անցումային երկրներ 2020» զեկույցի համարձայն՝ վերջին երկու տարիներին Հայաստանը

գրանցել է զեկույցի պատմության մեջ ժողովրդավարության բարելավման ամենամեծ երկամյա

ցուցանիշը։

 

73. «Բիզնեսի համար լավագույն եվրոպական երկրներ 2020» զեկույցի համաձայն՝

Հայաստանը համարվել է ամենամեծ առաջընթաց գրանցած երկրներից մեկը և, 6

հորիզոնականով բարելավելով իր դիրքերը՝ զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։

74. «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի

ընկալման ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր դիրքերը 2018թ-ի

վերլուծության համեմատ բարելավել է 7 միավորով ու 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով

77-րդ հորիզոնականը։

75. Արևելյան և հարավարևելյան Եվրոպայի Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի և

«Ազատության բարոմետր ինդեքսի» հեղինակների կողմից հրապարակված «Մարդու

իրավունքների ինդեքս 2019» զեկույցի համաձայն՝ Հայաստանը 5․78 միավորից

բարձրացրել է իր միավորը մինչև 6․10 և հայտնվել 37-րդ հորիզոնականում։

76. «Freedom Barometer 2019»-ի տվյալներով՝ Հայաստանը նախորդ տարվա համեմատ

իր դիրքերը բարելավել է 7,21 միավորով և ստանալով 60,14 միավոր` 45 երկրների

շարքում զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 37-րդ հորիզոնականի

փոխարեն։ Զեկույցում արձանագրված է, որ 2019թ-ին փոքրաթիվ երկրների է հաջողվել

առաջընթաց արձանագրել օրենքի գերակայության ապահովման հարցում, և Հայաստանն ու

Հյուսիսային Մակեդոնիան դրա վառ օրինակներն են։

77. ԱԺ կողմից հաստատված օրենսդրական փոփոխությունների շնորհիվ ընդլայնվել է

հայրենադարձվողներին տրվող մաքսային արտոնությունների շրջանակը և դյուրինացվել են

մաքսային ընթացակարգերը։ Մասնավորապես, վերջին մեկ տարում Հայաստանից բացակայած

ՀՀ քաղաքացիներն ազատվում են մինչև 5000 եվրո արժողությամբ ներմուծած ապրանքների

համար նախատեսված մաքսային վճարներից։ Եթե վերջին 5 տարվա ընթացքում առնվազն

915 օր անձը բացակայել է Հայաստանից, ապա ազատվում է ներմուծած անձնական իրերի

(հագուստ, կահույք, տեխնիկա և այլն), ինչպես նաև մեկ ավտոմեքենայի համար

նախատեսված մաքսային վճարներից։

78. ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների թիվը 2017թ-ին կազմել է 10

հազար, 2018թ-ին՝ 12․4 հազար, իսկ 2019թ-ին՝ 14․9 հազար։ Նույն տարիների

 

ընթացքում Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել համապատասխանաբար՝ 8․1 հազար,

9․1 հազար և 13 հազար անձի։

79. Վերջին տարիներին դատական պատասխանատվության ենթարկվածների՝ դատապարտված

անձանց թիվը շարունակում է նվազել։ Մասնավորապես՝ 2017թ-ին դատապարտվածների

թիվը եղել է 2,410, 2018թ-ին՝ 1,963, իսկ 2019-ին՝ 1,556 հոգի։

Համապատասխանաբար շարունակում է նվազել նաև ազատազրկված դատապարտյալների

թիվը, 2017թ-ին այն կազմել է 1,410, 2018թ-ին՝ 1,148, իսկ 2019-ին՝ 1,037 հոգի։

80. ՀՀ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման

հանձնաժողովի կողմից 13 ցմահ ազատազրկման դատապարտված անձի ուղղիչ հիմնարկի

տեսակը փոխվել է մեկուսացվածության ամենախիստ աստիճանից մեկուսացվածության ավելի

մեղմ աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ (փակից-կիսափակ), իսկ 8 ցմահ ազատազրկման

դատապարտված անձ կիսափակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվել է մեկուսացվածության

ավելի մեղմ աստիճանն ունեցող կիսաբաց ուղղիչ հիմնարկ, ինչը հանդիսանում է

աննախադեպ իրադարձություն քրեակատարողական ոլորտում: Բացի այդ, 2020թ-ին պատժի

կրման ընթացքում դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ դատարանի դահլիճից

պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2 ցմահ դատապարտյալ։

81. 2019 թվականից «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում մեկնարկած՝ սննդով

ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելու փորձնական

ծրագիրն ունի 100% ցուցանիշ: Իրականացված ծրագրի բարձր արդյունավետության և

շահառուների գոհունակության շնորհիվ 2020 թվականի մարտից այն ներդրվեց նաև

«Աբովյան», «Գորիս», ապրիլից՝ «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն»

և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մայիսից՝ «Հրազդան» և «Սևան»

քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքում սննդով ապահովում է 12

քրեակատարողական հիմնարկներից 9-ին: Մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը

ներդրված կլինի Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում:

Բնապահպանություն․

82. Վերջին ամիսների ընթացքում դադարեցվել է թվով 11 ընդերքօգտագործման իրավունք,

որից 4-ը 4 մետաղական հանքի շահագործման իրավունք։ Հանքերից 3-ը եղել են ոսկու, իսկ

 

մեկը՝ պղնձի հանքավայր։ 569 զգուշացում է ուղարկվել ընդերքօգտագործման վճարման

ապառքների մասով և զգուշացումների հիմքերը չվերացնելու համար ներկայացվել է 86

միջնորդագիր ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման նպատակով։ Արդյունքում շուրջ

695 մլն դրամ ապառք է վճարվել ՀՀ պետական բյուջե:

83. 2019 թվականին ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման

ուղղությամբ իրականացված աշխատանքների շրջանակում Արարատի և Արմավիրի մարզերում

իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ։

Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային

ռեժիմի է բերվել 20 խորքային հոր։ Խնայվել է 3,017.8լ/վրկ ջրաքանակ: Աշխատանքների

շնորհիվ ջրօգտագործողների մոտ հայտնաբերվել է 382 խախտում։

84. 2019թ-ին արձանագրվել է 1,863 բնապահպանական իրավախախտում (հայտնաբերված

իրավախախ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին