Կարևոր իրադարձություններ

Մոսկվա-Երևան հաջորդ չարտերային չվերթը կիրականացվի մայիսի 17-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

16 Մայիս, 2020 12:31
Մոսկվա-Երևան հաջորդ  չարտերային չվերթը կիրականացվի մայիսի 17-ին. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին հայտարարություն է տարածել․

«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):

Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։

Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։

Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին