Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով Հայաստան կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության լրացուցիչ 70 սարք․ Փաշինյան

16 Մայիս, 2020 12:20
Կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով Հայաստան կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության լրացուցիչ 70 սարք․ Փաշինյան

Ներկա պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի միջոցով հրապարակում է Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը։

Ասուլիսի ժամանակ անդրադառնալով նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվող բժշկական սարքերին վարչապետը հայտնեց, որ Հայաստանը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100 հազար թեստ և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես՝ Հայաստանին կմատակարարվի լրացուցիչ թոքերի արհեստական օդափոխության 70 սարք, այս պահին 100-ն ունենք: Նախատեսվում է հավելյալ ձեռք բերել շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ»,- ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին