Կարևոր իրադարձություններ

Վերջերս վաճառեցի իմ ավտոմեքենան. գումարը դրամով՝ որպես ավանդ, պահում եմ բանկում․ վարչապետ

16 Մայիս, 2020 11:59
Վերջերս վաճառեցի իմ ավտոմեքենան. գումարը դրամով՝ որպես ավանդ, պահում եմ բանկում․ վարչապետ

Ներկա պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի միջոցով հրապարակում է Նոր Հայաստանի մասին 4-րդ 100 փաստը։

 Ասուլիսի ժամանակ անդրադառնալով վարկերի դոլարիզացման  մակարդակին, վարչապետն ասաց․

«2019-ին բանկերի կողմից տրված վարկերի դոլարիզացման  մակարդակը կազմել է 53 տոկոսմ, նախորդ տարվա 59 տոկոսի փոխարեն: Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019-ին կազմել է 59,3 տոկոս,  նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն: Իսկ 2017-ին այդ ցուցանիշը 62,4 տոկոս է եղել: Սա նշանակում է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին:

Ես էլ նույն կերպ եմ վարվում։ Վերջերս վաճառեցի իմ ավտոմեքենան և դրանից ստացված գումարը դրամով՝ որպես ավանդ, պահում եմ բանկում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին