Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. «Ջրաշխարհ»-ի դիմաց BMW-ն բախվել է Opel-ին. կա 4 վիրավոր, որոնցից մեկը երեխա է

16 Մայիս, 2020 11:40
Խոշոր ավտովթար Երևանում. «Ջրաշխարհ»-ի դիմաց BMW-ն բախվել է Opel-ին. կա 4 վիրավոր, որոնցից մեկը երեխա է

Այսօր՝ մայիսի 16-ին, ժամը 10։00-ի սահմաններում, BMW մակնիշի 35 DՏ 435 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի դիմաց, բախվել է Opel Zafira մակնիշի 36 NA 914 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի բաժանարար գոտու բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին տեղադրված արագաչափի սյան մոտ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 1-ը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներից երկուսին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանցից մեկին տեղափոխել հիվանդանոց։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին