Կարևոր իրադարձություններ

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին են նվիրել Մահաթմա Գանդիի կիսանդրին

16 Մայիս, 2020 10:59
Հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին են նվիրել Մահաթմա Գանդիի կիսանդրին

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները Ազգային ժողովի թանգարանին նվիրեցին Մահաթմա Գանդիի կիսանդրին.

Այսօր իմ գործընկեր Հերիքնազ Տիգրանյանի հետ հանդիպեցինք «Հանուն արդարության և խաղաղության» խորագրով «Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչների հետ:

Համամարդկային համախմբման կոչով քայլարշավի հիմնական նպատակը մարդու իրավունքների գերակայության վրա խարսխված հոգատար միջավայր ձեւավորելն է, որի հիմքում ընկած են ընդդեմ բռնության փիլիսոփայության հիմնադիր Մահաթմա Գանդիի գաղափարները:

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար` խորհրդարանի թանգարանին ընծայելով Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի կիսանդրին:

«Ջայ Ջագաթ 2020»-ի կազմակերպիչները վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման հարցում:

Որպես երկու ժողովուրդների բարեկամության նշան՝ նրանց նվիրեցինք շախմատ, որը համարվում է իրենց երկրի խորհրդանիշը»։

 

Լրահոս

Դիտել ավելին