Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

16 Մայիս, 2020 10:13
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության` քաղաքացիներին ծառայություններ մատուցող բոլոր ստորաբաժանումների աշխատանքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունից։

«Քաղաքացիներին կոչ ենք անում ոստիկանության ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն։

Միևնույն ժամանակ, խորհուրդ ենք տալիս առողջության անվտանգության նկատառումներից ելնելով՝ հնարավորության դեպքում ոստիկանության ստորաբաժանումներ դիմել առցանց եղանակով»,- ասված է հայտարարությունում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին