Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Ամեն օր առավոտյան մանկապարտեզի մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն․ Հայկ Մարության

16 Մայիս, 2020 00:12
Հեղինակ՝ Հայկ Մարության
Ամեն օր առավոտյան մանկապարտեզի մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Այսօր երեկոյան աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցի վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Քննարկեցինք հաջորդ շաբաթվանից համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը:

Մասնավորապես՝

պատշաճ նախապատրաստվելու համար, մանկապարտեզների աշխատանքները կվերսկսենք մայիսի 20-ից:

Ամեն օր պարտադիր կախտահանվեն մանկապարտեզների տարածքները՝ ընդհանուր շուրջ 305 հազար քմ:

Անվտանգության կանոնները ապահովելու նպատակով քաղաքապետարանը մանկապարտեզների աշխատակիցների համար ձեռք կբերի ամսական 160 000 դիմակ, 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ:

Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման:

Հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ,

Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։

Իմ խնդրանքն ու հորդորն է մեր քաղաքացիներին՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չի լինի, բացառությամբ ջերմող երեխաների:

Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին