Կարևոր իրադարձություններ

Իրանում գրանցել են COVID-19-ով վարակվածների՝ վերջին ամսվա ընթացքում ամենամեծ աճը

15 Մայիս, 2020 23:57
Իրանում գրանցել են COVID-19-ով վարակվածների՝ վերջին ամսվա ընթացքում ամենամեծ աճը

Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի ավելի քան 1200 հազար նոր դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն։

Սա ապրիլի 7-ից ի վեր վարակվածների թվի ամենամեծ աճն է․ երկրում կորոնավիրուսի համավարակի ընթացքում հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 116,6 հազարի:

Իրանում վարակակիրների թվի աճը տեղի է ունեցել մի շարք սահմանափակիչ միջոցների թուլացման ֆոնին, որոնք ավելի վաղ սահմանվել էին տարածման դեմ պայքարելու համար: Մասնավորապես՝ երկրի իշխանությունները բացել են մզկիթները, իսկ դպրոցների վերաբացումը նախատեսված է մայիսի 16-ին:

Իրանը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքի պանդեմիայի հետեւանքով առավել տուժած երկրներից մեկը ։ Կորոնավիրուսի բռնկումից ի վեր այնտեղ մահացել է 6,8 հազար մարդ ։ Ավելի քան 90 հազարն արդեն ապաքինվել է։

Իրանի իշխանություններն առաջին անգամ վարակվածների մասին հայտնել են փոտրվարի 19-ին՝ վարակը սկվել է Կում քաղաքից։

 

Լրահոս

Դիտել ավելին