Կարևոր իրադարձություններ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը քննարկում է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ

15 Մայիս, 2020 23:13
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը քննարկում է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն աշխատանքային քննարկում է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձրունքի բարեկարգման վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք Աղաջանյանի ֆեյսբուքյան գրառումից։

«Քննարկեցինք ՀՀ նախագահի աշխատակազմի, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված մի շարք ծրագրեր։

Որոշում կայացվեց շարունակել քննարկումները ընդհանուր շուրջ 100 հա ընդգրկող տարածքում համապարփակ լուծումներ առաջարկելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել լանդշաֆտային ճարտարապետության մեջ մասնագիտացված տեղական ընկերությունների պոտենցիալը»,- գրել է Աղաջանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին