Կարևոր իրադարձություններ

Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի. առաջիկայում կազմակերպվելու է զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

15 Մայիս, 2020 20:55
Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի. առաջիկայում կազմակերպվելու է զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Նշվում է, ոչ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։

«Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։

Առաջիկայում կազմակերպվելու է նաև զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին