Կարևոր իրադարձություններ

Ծայրահեղ ծանր վիճակում են 32-ը, ծանր վիճակում` 65-ը. 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

15 Մայիս, 2020 20:44
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Ծայրահեղ ծանր վիճակում են 32-ը, ծանր վիճակում` 65-ը. 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ-ի եթերում ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության հետ համատեղ կենսակերպը։

Անդրադառնալով ՀՀ-ում կոորնավիրուսով հիվանդների առողջական վիճակին նախարարը հայտնեց, որ թոքաբորբով մոտ 700 պացիենտ կա: Ծայրահեղ ծանր վիճակում են 32-ը, ծանր վիճակում` 65-ը: 11 պացիենտ միացված է թոքերի արհեստական շնչառության սարքերին:

«Ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվողների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչն արդեն լավ ցուցանիշ է: Թոքերի արհեստական շնչառության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ տատանվում է 10-ի շուրջ. դրանից ավելի դեռ չենք ունեցել»,- նշեց նախարարը:

 

Լրահոս

Դիտել ավելին