Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Վանաձորում. մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. բերման է ենթարկվել Վանաձորում հայտնի «Գլազը»

15 Մայիս, 2020 20:10
Կրակոցներ Վանաձորում. մի խումբ անձանց միջև վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. բերման է ենթարկվել Վանաձորում հայտնի «Գլազը»

Նախօրեին՝ մայիսի 14-ին, ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 47-ամյա Տիգրան Մելքոնյանը, 38-ամյա Ռոման Գրիգորյանը, 33-ամյա Լևոն Զուլոյանը, 34-ամյա Անուշավան Զաքարյանը, 41-ամյա Դավիթ Ավետիքյանը, 31-ամյա Վլադիմիր Հարությունյանը, դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց:

Աղբյուրիի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ մասնակիցներից Վ. Հարությունյանը իր մոտ գտնվող, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խախտելով նաև հասարակական կարգը:

Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Ռ. Գրիգորյանին և Դ. Ավետիքյանին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Ավետիքյանը Վանաձորում հայտնի է «Գլազ» մականվամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին