Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

15 Մայիս, 2020 19:58
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ․ Արցախի ԱՆ

Արցախում ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։ 

Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս 30 թեստավորված անձանց փորձանմուշի հետազոտության պատասխանների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նշվում է, որ այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատված է կորոնավիրուսով հիվանդացության 24 դեպք, մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր թեստավորումների քանակը 554 է:

 

Լրահոս

Դիտել ավելին