Կարևոր իրադարձություններ

32-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք․ ԱԻՆ

15 Մայիս, 2020 19:39
32-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք․ ԱԻՆ

Մայիսի 15-ին, ժամը 10։00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական  աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են. ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել։

Պարզվել է, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988 թ.): 

 

 

Լրահոս

Դիտել ավելին