Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488

  • EUR

    565,5
    575,5

  • RUB

    6,27
    6,52

Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Վեդի քաղաքում․ երիտասարդն ինքնաձիգով մտել է արտադրամաս և կրակոցներ արձակել 50-ամյա տղամարդու ուղղությամբ

15 Մայիս, 2020 19:20
Կրակոցներ Վեդի քաղաքում․ երիտասարդն ինքնաձիգով մտել է արտադրամաս և կրակոցներ արձակել 50-ամյա տղամարդու ուղղությամբ

Օրեր առաջ՝ մայիսի 8-ին Վեդի քաղաքի Արարատյան փողոցի քարի արտադրամասում կրակոցներ էին հնչել։ Մի երիտասարդ ինքնաձիգով մտել էր արտադրամաս ու կրակոցներ արձակել 50-ամյա մի տղամարդու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշվում է, որ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել սպանության փորձի հատկանիշներով։  Դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտներն ու պարկուճներն առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում նրանք պարզեցին կրակոցներ արձակած անձի ինքնությունը և անցան նրան հայտնաբերելու միջոցառումներին։

Մայիսի 13-ին Արարատի ոստիկանները օպերատիվ տվյալներ ստացան, որ կասկածվողը Արարատ քաղաքում է։ 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց ու,մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Արարատի բաժին։ Նույն օրը խուզարկվեց նրա վարած «Մերսեդեսը»։

Հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի երկու փամփուշտով։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին