Կարևոր իրադարձություններ

«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել օգնություն

15 Մայիս, 2020 19:10
«Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է եղել օգնություն

Այսօր՝ մայիսի 15-ին, ժամը 15:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը դուրս են բերել ճանապարհի եզրից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին