Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել Մ-4 միջպետական ավտոճանապարհի տարածքում չօգտագործվող կրպակները

15 Մայիս, 2020 18:56
Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել Մ-4  միջպետական ավտոճանապարհի տարածքում չօգտագործվող կրպակները

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում ապամոնտաժել Մ-4  միջպետական ավտոճանապարհի տարածքում չօգտագործվող կրպակները: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարաննի տարածած հաղորդագրությունից։

«ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ 2020 թվականի մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ:

Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18մ խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ»,- ասված է մարզպետարանի հաղորդագրությունում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին