Կարևոր իրադարձություններ

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը. Էդգար Ջանոյան

15 Մայիս, 2020 18:45
Հեղինակ՝ Էդգար Ջանոյան
Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը. Էդգար Ջանոյան

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայտարարություն

Մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։ Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9․00-ից մինչև 17․00-ն, ընդմիջում՝ 14․00-ից 15․00-ն։

Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին